Արցախի գյուղնախն աշնանացան ցորենի անհատույց սերմացու եւ դիզվառելիք կտարամադրի

Արցախի գյուղնախն աշնանացան ցորենի անհատույց սերմացու եւ դիզվառելիք կտարամադրի

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այն հողօգտագործողները, ովքեր իրենց պատկանող հողատարածքները նախապատարաստել են 2020 թվականի աշնանացանի համար, ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն անհատույց տրամադրում է համապատասխան քանակության աշնանացան ցորենի (250կգ 1 հա դիմաց), գարու (160 կգ 1 հա դիմաց) եւ տրտիկալե (220 կգ 1 հա դիմաց) սերմ, ինչպես նաեւ 1 հա դիմաց 20 լ դիզվառելիք կամ համարժեք գումար:

Հայտերն ընդունվում են շրջանային գյուղբաժիններում։ Աջակցությունն ստանալու համար հարկավոր է դիմել Գյուղատնտեսության նախարարություն կամ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ (097) 24 33 31, (097) 22 05 50 հեռախոսահամարներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում