Լոռու Հագվի գյուղի դպրոցն ամբողջությամբ ապամոնտաժվել է և կառուցվում է նորը. 2 մլն դոլար է հատկացվել

Լոռու մարզի Հագվի համայնքի նախկին խարխուլ վիճակում գտնվող դպրոցի շենքը հիմնովին ապամոնտաժվել է, կառուցվում է նոր դպորց:
Այս մասին ֆեյսբութքյան իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ կառուցվող դպրոցի շինհրապարակում է եղել:
Նա հայտնել է, որ նոր դպրոցն ունենալու է ստորգետնյա հարկ, հագեցած է լինելու լաբորատորիաներով, ռոբոտաշինության սենյակներով, վերելակներով, նոր գույքով։
Կառավարությունը հատկացրել է 872 մլն դրամ (մոտ 2 մլն դոլար)։ Սա շուրջ 400 բնակիչ ունեցող գյուղի ավելի քան 200 տարվա պատմության ամենամասշտաբային շինարարությունն է։
Ստորև հրապարակված լուսանկարներում կառուցվող դպրոցի նախագիծն է և կադրեր շինհրապարակից։
Կարծիքներ