AI ռոբոտները կարող են մասնակցել տարեցների խնամքին Ճապոնիայում

AI ռոբոտները կարող են մասնակցել տարեցների խնամքին Ճապոնիայում

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ, պառկելախոցերը կանխելու համար, տեղաշարժել։

Տոկիոյում ի ցույց է դրվել նման ռոբոտ՝ 150 կգ քաշով։ Այն կոչվում է AIREC, որը նախատիպ է ապագայում Ճապոնիայի արագ ծերացող բնակչության և խնամողների մշտական պակասի բերումով «խնամակալ» դառնալու համար։ «Հաշվի առնելով մեր ծերացող հասարակությունը և ծնելիության նվազումը, մեզ պետք կլինի ռոբոտների օգնություն բժշկության մեջ, ծերերի խնամքի հարցում, ինչպես նաև առօրյա կյանքում»,- ասել է պրոֆեսոր Շիգեկի Սուգանոն։

Ճապոնիան ծերացող հասարակության հարցում աշխարհում «առաջատար է». միաժամանակ, այդ երկրում նվազում է ծնելիությունն ու աշխատունակ տարիքի բնակչությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում