Արճիս գյուղում տուն է այրվել

Մարտի 1-ին՝ ժամը 11:43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արճիս գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:34-ին, մարվել՝ 14:15-ին: Այրվել է տունը (մոտ 24 քմ):
Կարծիքներ