Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն ներառել է Տիխանովսկայային ահաբեկչության մեջ ներգրավված անձանց ցանկում

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն ներառել է Տիխանովսկայային ահաբեկչության մեջ ներգրավված անձանց ցանկում

Ուրբաթ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն ընդլայնել է ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների ցանկը, որոնք ներգրավված են ահաբեկչական գործունությունում. ներառել են նաեւ երկրի ընդդիմության առաջնորդներ Սվետլանա Տիխանովսկայային եւ Պավել Լատուշկոյին:

Տիխանովսկայան, որն ապրում է Լիտվայում, եւ Լատուշկոն, որն ապրում է Լեհաստանում, մեղադրվում են հանցագործություններ գործելու մեջ, որոնք առնչվում են Բելառուսի Քրեական օրենսգրքի ահաբեկչական գործողությունների հատկանիշներով հոդվածին:

Բելառուսում 2020 թվականի օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ԿԸՀ տվյալներով, հավաքել է 80.1 տոկոս, երկրում սկսվել էին ընդդիմության կողմից զանգվածային բողոքի ցույցեր, Մինսկում եւ շրջաններում դրանք ուղեկցվում էին անկարգություններով: Ցույցերը ցրելու ժամանակ ուժայինները կիրառել են հատուկ միջոցներ եւ տեխնիկա: Իշխանությունները պաշտոնապես հաստատել են երեք ցուցարարի զոհվելու փաստը: Ակցիաներն աստիճանաբար փոխել էին բնույթը՝ դառնալով տեղային եւ փոքրաթիվ: Փետրվարի 11-ին Բելառուսի ՊԱԿ-ը հայտարարել էր, որ երկրում իրավիճակը կայունացել է, ցույցերը գրեթե ավարտվել են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում