Ես նրան եմ հավանում, նա ինձ Է հավանում. Թրամփը՝ Պուտինի մասին

Ես նրան եմ հավանում, նա ինձ Է հավանում. Թրամփը՝ Պուտինի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անարդար է համարել քննադատությունն այն բանի համար, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եւ մյուս ղեկավարների հետ:

«Նա լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ. ահավոր Է»: Ո՛չ, դա լավ Է, եթե ես կարող եմ նրա հետ լավ հարաբերություններ ունենալ, դա լավ Է: Ես նրան եմ հավանում, նա ինձ Է հավանում: Այնքան Էլ վատ չԷ: «Նա լավ հարաբերություններ ունի Կիմ Չեն Ընի հետ, դա ահավոր Է»:- Ո՛չ, դա լավ Է, փորձում եմ նրանց համոզել: Դա նորմալ Է: Նորմալ Է չպատերազմելը»,-հայտարարել Է Թրամփը Միչիգանում անցկացված կողմնակիցների հանրահավաքում:

Նրա խոսքով՝ նման ձեւով իրեն քննադատում են այն բանի համար, որ ինքը լավ հարաբերություններ ունի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում