Խելացի քաղաքների շուկան միջին տարեկան աճի 18,22% տեմպով կբարձրանա
Խելացի քաղաքների շուկան 2020-ին գնահատվել է 739,78 միլիարդ դոլար, եւ, ինչպես սպասվում է, 2026-ին կհասնի 2036,10 միլիարդ դոլարի, ու կանխատեսվող ժամանակահատվածում (2021-2026) միջին տարեկան աճի 18,22% տեմպով կբարձրանա: Այս մասին ասվում է «Խելացի քաղաքների շուկա՝ աճ, միտումներ, COVID-19-ի ազդեցություն եւ կանխատեսումներ» զեկույցում, որը ներկայացվել է Reportlinker.com-ի կողմից:
Այս քաղաքները ստացված տվյալներն օգտագործում են երկարաժամկետ պլանավորման կայուն որոշումներ կայացնելու համար: Այսպիսով, քանի որ աշխարհը շարժվում է դեպի ուրբանիզացիա, մոտ ապագայում տեղի կունենա խելացի քաղաքների նախաձեռնությունների եւ նախագծերի քանակի աճ:
Ուրբանիզացիայի աճի հետեւանքով ենթակառուցվածքների եւ ակտիվների կառավարման անհրաժեշտությունը մղում է աշխարհի երկրներին ներդրումներ կատարել խելացի քաղաքների նախագծերում: Ըստ Սպառողական տեխնոլոգիաների ասոցիացիայի, մինչ 2020 թվականը խելացի քաղաքների վրա համաշխարհային ծախսերը հասել են 34,35 միլիարդ դոլարի:
Իրերի ինտերնետի (IoT) միջոցով արհեստական բանականության օգտագործումը շարունակում է հնարավորություններ բացել քաղաքներում, ներառյալ ինքնավար տրանսպորտային միջոցները, հարմարվող էներգետիկ համակարգերը եւ նույնիսկ խելացի առողջապահությունը:
Քաղաքներում խելացի սարքեր տեղակայելու հետ կապված անվտանգության խնդիրները քաղաքային խելացի շուկայի աճը խանգարող հիմնական գործոններից մեկն է: Ինչպես ցանկացած այլ միացված տեխնոլոգիա, քաղաքային խելացի համակարգերը նույնպես տվյալների փոխանցման համար կախված են ցանցերից, ուստի խոցելի են հաքերության համար:
Ակնկալվում է, որ կանխատեսվող ժամանակահատվածում ամենաարագ աճը կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան հատվածը, որտեղ առաջատար երկրները Չինաստանն ու Հնդկաստանն են: Չինաստանում կան խելացի քաղաքների շուրջ 500 պիլոտային նախագծեր:
2013 թվականին Չինաստանի բնակարանային շինարարության եւ քաղաքների ու գյուղերի զարգացման նախարարությունը ներկայացրել է ազգային խելացի քաղաքների առաջին ցուցակը: Մինչ 2015 թվականը երկրում իրականացվել է խելացի քաղաքների 326 նախագիծ: Ընդհանուր առմամբ Հնդկաստանում հաստատվել է խելացի քաղաքների 731 նախագիծ:
Հնդկաստանի կառավարության «Խելացի քաղաքներ» առաքելությունը հիմնված է կայուն եւ ներառական զարգացման մոտեցման վրա: Առաքելության նպատակն է ստեղծել մի մոդել, որը կարելի կլինի գործարկել` կատալիզացնելով նմանատիպ խելացի քաղաքների ստեղծումը երկրի տարբեր այլ մասերում:
Կարծիքներ