«Մանչեսթեր Սիթին» կկանգնեցնի Սերխիո Ագուերոյի արձանը
«Մանչեսթեր Սիթին» տնային մարզադաշտի մոտ կկանգնեցնի Սերխիո Ագուերոյի արձանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այսօր արգենտինացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է թիմից: Արձան կանգնեցնելու վերաբերյալ որոշման մասին հաղորդել է «Մանչեսթեր Սիթիի» նախագահ Հալդոն ալ Մուբարաքը։ Ավելի վաղ ակումբը նման գնահատանքի էր արժանացրել Դավիդ Սիլվային ու Վենդան Կոմպանիին։ «Ման Սիթիի» ակադեմիայում էլ հատուկ մոզաiկա կհավաքվի՝ ի պատիվ Ագուերոյի։
Կարծիքներ