Իրավապաշտպանները հայտարարել են Մինսկում համերաշխության ակցիաների մասնակիցների զանգվածային ձերբակալությունների մասին
Ոստիկաններն ու զինվորականները Մինսկում ձերբակալում են հեծանվորդներին, որոնք մասնակցում են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակիցների դատապարտված աջակիցների հետ համերաշխության հավաքներին: Այս մասին հաղորդել են «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնում:
«Մինսկում կալանավորում են համերաշխության ավանդական հեծանվային ակցիաների մասնակիցներին։ Հայտնի է, որ կալանավորմանը մասնակցում են ոչ միայն ոստիկանները, այլև՝ զինվորականներ », – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 22.00-ից զանգվածային ձերբակալությունները սկսվել են Գիտությունների ակադեմիայի մոտակայքում և Հաղթանակի հրապարակում:
Կարծիքներ