Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով 12:42-ին Սայմբեյլի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Կարծիքներ