3 զոհ, 1 վիրավոր․ վթարի դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն
Օգոստոսի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 129-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենաուլտ» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Միցուբիշի» մակնիշի մեքենան։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Միցուբիշիի» 58-ամյա վարորդ Ռաֆայել Կակոջանյանը և երկու ուղևորները՝ 48-ամյա Անուշ Սաղաթելյանը և 24-ամյա Հովհաննես Կակոջանյանը տեղում մահացել են, իսկ 21-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։
Փրկարար ծառայությունից հայտնել էին, որվթարը տեղի է ունեցել Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ռ․, ԻԻՀ քաղաքացի) և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․, ծնված 1965 թ․). ճանապարհին վառելիքի արտահոսք է թափվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ․ Կ․-ն (ծնված 2002 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, այնուհետև «Էրեբունի» ԲԿ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ