Ադրբեջանում գտնվող հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի
Ադրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Այդ մասին Tert.am-ը տեղեկացել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։
Ամատունին նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, , իսկ տեսագրությունները կատարվել են վերջին հանդիպումներին և փոխանցվել ընտանիքներին:
ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը հայտնել է նաև, որ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն տրվել է այն անձանց, որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են և որոնց գերության փաստը Ադրբեջանը հաստատել է:
Կարծիքներ