Հայտնի է կորոնավիրուսի համավարակի ընթացքում ամենաանվտանգ երկիրն աշխարհում
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամենաանվտանգ երկրների վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է Սինգապուրը՝ առաջ անցնելով Նոր Զելանդիայից՝ փոխանցում է Bloomberg պարբերականը:
Երկրում համաճարակային լավատեսական իրավիճակի պատճառը բնակչության պատվաստման բարձր տեմպերը և վարակի տարածման արդյունավետ պայքարն են: Սինգապուրի իշխանությունները օպերատիվ կերպով փակել են սահմանները, ինչպես նաև խիստ սահմանափակումներ են կիրառել վարակվածների և նրանց հետ շփված մարդկանց նկատմամբ: Խիստ միջոցների կիրառման շնորհիվ հնարավոր է եղել վարակվածների թիվը նվազագույնի հասցնել: Հաշվի են առնվել մահացության դեպքերը, վարակվածների ընդհանուր թիվը, անցկացված թեստավորման քանակը և պատվաստման վիճակագրությունը:
Սինգապուրը հավաքել է 79,7 բալ, որին հետևում են Նոր Զելանդիան, Ավստրալիան և Իսրայելը: Հետազոտությանը մասնակցել է 53 երկիր:
Կարծիքներ