Լևոն Արոնյանը մտավ ՖԻԴԵ-ի Գրան պրիի փլեյ-օֆֆ

Լևոն Արոնյանը մտավ ՖԻԴԵ-ի Գրան պրիի փլեյ-օֆֆ

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաջողությամբ հաղթահարեց ՖԻԴԵ-ի Գրան պրիի խմբային փուլը և մտավ կիսաեզրափակիչ:

Այսօր կայացած 5-րդ տուրում մեր հայրենակիցը սևերով հաղթեց գերմանացի Վինսենտ Կայմերին: Նա վաստակեց 4 միավոր և ժամանակից շուտ զբաղեցրեց 1-ին հորիզոնականը: Նրա հետապնդող Սանտոշ Վիդիթն ունի 2.5 միավոր:

Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կհանդիպի D խմբի հաղթողի հետ: Այստեղ առաջին տեղի համար պայքարում են ամերիկացիներ Վեսլի Սոն և Լեյնիեր Պերես Դոմինգեսը:

 

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի Գրան պրիի խաղարկության առաջին երկու տեղերը կմասնակցեն աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում