ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Երևանի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի հանրային սննդի և իրացման օբյեկտներ

Հունվարի 5-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները «Քովիդ-19»-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել Երևանի հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր:
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Երևանի 11, Վայոց Ձորի 6 և Գեղարգունիքի 4 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Կարծիքներ