ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ամենաթանկարժեք ու կարևոր ԱԹՍ-ներից մեկը. տեսանյութ

ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ամենաթանկարժեք ու կարևոր ԱԹՍ-ներից մեկը. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այն Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ամենաթանկարժեք ու կարևոր անօդաչու թռչող սարքերից մեկն է:

««Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ֆեյսբուք»-ի իր էջում Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Երևի սա Hermes 900-ի առաջին խոցումն է նաև աշխարհում»:

ՊՆ-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների արձակած հրթիռը խոցում ադրբեջանական ԱԹՍ-ը:

Video Player

Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ: ՀՀ Զինված ուժերի կողմից նախօրդ օրերին ևս մի քանի ԱԹՍ-ներ էին խոցվել, որոնց լուսանկարներից երևում էր, որ դրանք իսրայելական արտադրության են:

Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում