ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Ուկրաինայի ԶՈՒ-ի առգրավված զենքերը (տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրված են ազգայնական գումարտակների և Ուկրաինայի զինված ուժերի՝ առգրավված զենքերն ու զինտեխնիկան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները Կիևի արվարձանային բնակավայրից դուրս են մղել ազգային գումարտակների և Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներին, որոնք նահանջելով թողել են տանկեր, զրահափոխադրիչներ, բազմաթիվ հրետանային զինատեսակներ, հակատանկային զենքեր։ Զենք-զինամթերքը գտնվում է լավ վիճակում»,- հայտնել են նախարարությունից։
Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ռուս դեսանտայինների կողմից առգրավված Ուկրաինայի զինված ուժերի տեխնիկան և սպառազինությունը կփոխանցվի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի զինծառայողներին։
Կարծիքներ