Մահացել է Marvel-ի ֆիլմերի հայտնի դերասանը՝ Չեդվիկ Բոուզմանը
42 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Չեդվիկ Բոուզմանը: Այս մասին նշվում է դերասանի Twitter–յան պաշտոնական էջում։
«Չեդվիկի մոտ 2016թ.–ին ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ, որը գտնվում էր երրորդ փուլում։ Հիվանդությունը 4 տարվա ընթացքում զարգացել է` հասնելով չորրորդ փուլի», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բոուզմանը մահացել է իր տանը:
Կարծիքներ