Զելենսկին և Մակրոնը Փարիզում հանդիպում կունենան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 16-ին Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին ապրիլի 13-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը։
«Իսկապես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպեն ուրբաթ՝ ապրիլի 16-ին, Փարիզում։ Նախագահները կկենտրոնանան Դոնբասի իրադրության և Ուկրաինայի սահմաններում ռուսական զորքերի կուտակման վրա», – նշել է Մենդելը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Զելենսկու և Մակրոնի հանդիպումը հայտարարել էր Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Պոնսենը։ Ավելի ուշ ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել էին ապրիլի 16-ի հանդիպման հավանական ամսաթիվը։
Կարծիքներ