Սպիտակ տանը հայտնել են Պուտինի և Բայդենի հանդիպման ժամկետները
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման հնարավոր ժամկետները: Նրա խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
Փսակիի խոսքերով՝ երկու երկրների ղեկավարները կարող են հանդիպել ամռանը։ Նա հայտարարել է, որ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել առաջիկա ամիսներին։
Հարցին, թե արդյո՞ք Բայդենը նախապատվություն ունի գագաթնաժողովի անցկացման վայրի վերաբերյալ, Փսակին նշել է․
«Մենք դեռևս գտնվում ենք այդ գործընթացի վաղ փուլերում»: Երբ ավելի շատ մանրամասներ հայտնի լինեն, մենք բոլորիդ հետ կկիսվենք», – ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և առաջարկել հանդիպում անցկացնել։
Կարծիքներ