Ճարտարի քաղաքապետարանում հրդեհ է բռնկվել
Առավոտյան ժամը 07:21-ին Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ճարտար քաղաքային համայնքի քաղաքապետարանում բռնկված հրդեհի մասին:
Դեպքի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է շենքի առաջին հարկի 3×4 մակերեսով աշխատասենյակներից մեկը՝ գույքով:
Շենքը ծխահարվել է: Տուժածներ չկան:
Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել:
Տեսչությունը ստուգումներ է իրականացնում հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար:
Կարծիքներ