Վրաստանի տարածքի մեծ մասը հոսանքազրկվել է
Վրաստանի տարածքի մեծ մասում կեսգիշերին էլեկտրականությունն անջատվել է։ Խոսքը վերաբերում է նաև Թբիլիսիին, Քութաիսին, Բաթումին ու Փոթիին։ Պատճառը եղել է «Մցխեթի» էլեկտրամատակարարման խոշոր գծի հետ կապված խնդիրը, հայտնում է Sputnik Georgia-ն։
Վրաստանի և Թուրքիայի էլեկտրահամակարգերը կապող 400 կվատտ գծի անջատման պատճառով էլեկտրաէներգիայի ներկրումը խաթարվել է, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել անջատում։
Այժմ իրականացվում են խնդրի վերացման ակտիվ աշխատանքներ։ Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։
Կարծիքներ