Մեկնարկել են Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքները

Մեկնարկել են Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքները

Մեկնարկել են Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքները: Ծրագրի իրականացման արժեքը շուրջ 1.5 մլրդ դրամ է, որը հատկացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից: 

 

Ըստ ժամանակացույցի՝ շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի, որից հետո Թալինի տարածաշրջանը կունենա բարեկարգ բուժհաստատություն՝ ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալով, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար, կկառուցվի կաթսայատուն, նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում՝ նոր դիահերձարան:

 

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի բոլոր 41 բնակավայրերի շուրջ 40.000 բնակչի բուժօգնություն և բժշկական ծառայություններ կտրամադրվեն հարմարավետ պայմաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում