Yahoo-ն հեռանում է Չինաստանից

Yahoo-ն հեռանում է Չինաստանից

Ամերիկյան Yahoo ընկերությունը երեքշաբթի հայտնել է Չինաստանից հեռանալու մասին։ Այս որոշման պատճառը «գնալով ավելի շատ բարդացող բիզնես և իրավական միջավայրն է», գրում է AP-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Չինաստանում գործող ընկերությունները պարտավոր են գրաքննել այն բովանդակությունը, որը չինական իշխանությունները համարում են քաղաքականապես զգայուն կամ անպատշաճ:

Yahoo-ի ներկայացուցիչները նշել են, որ հարգում են օգտատերերի իրավունքները և հանդես են գալիս ազատ ինտերնետի օգտին։ Նոյեմբերի 1-ից ընկերության ծառայություններն անհասանելի են դարձել մայրցամաքային Չինաստանում։

Yahoo-ի դուրս գալը չինական շուկայից համընկել է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի ստեղծման հետ: Այն սահմանափակում է տեղեկատվության քանակությունը, որը ընկերությունները կարող են հավաքել, և սահմանում է դրա պահպանման կանոնները:

Չինաստանի օրենքները նաև նախատեսում են, որ երկրում գործող ընկերությունները պետք է տվյալներ փոխանցեն իշխանությունների պահանջով։ Սա դժվարացնում է արևմտյան ընկերությունների աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում