Պանամայի իշխանությունները օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակով

Պանամայի իշխանությունները օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակով

Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիզոն օրենք է ստորել, որը կարգավորում է հանրապետությունում մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։

Նշվում է, որ Պանաման դարձել է Կենտրոնական Ամերիկայի առաջին երկիրը, որը թույլ է տվել կանեփ օգտագործել: 

Լատինական Ամերիկայում մարիխուանայի կամ կանեփի դեղամիջոցների օգտագործումը օրինական է Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Մեքսիկայում, Պարագվայում, Տրինիդադ և Տոբագոյում, Ուրուգվայում, Չիլիում և Ջամայկայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում