Հայ մարմնամարզիկները Ճապոնիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Սպորտային մարմնամարզության Աշխարհի առաջնությունն այս անգամ կայանալու է Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի հավաքականը ներկայանալու է հետևյալ կազմով. մարզիկներ՝ Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Գագիկ Խաչիկյան, մարզիչ՝ Հայկ Նազարյան, մրցավար՝ Հակոբ Սերոբյան:
Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 18-ից-24-ը:
Կարծիքներ