Սոցցանցերի թուրքական տիրույթում Կարո Փայլանին աջակցող արշավ է սկսվել
Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր են ուղղվել Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից:
Ի պատասխան դրան և ի պաշտպանություն Փայլանի՝ սոցմեդիայի թուրքական տիրույթում տարբեր հեշթեգերով աջակցության արշավ է սկսվել։
#ԿարոՓայլանըմենակչէ
#GaroPaylanYalnızDeğil
#ԿարոՓայլանքոկողքինենք
#YanındayızGaroPaylan/:
Ատելության խոսքի թիրախ դարձած Կարո Փայլանին սոցցանցերում զորակցող գրառումները գնալով շատանում են, դրանցում շարունակաբար նշվում է, որ Փայլանը մենակ չէ:
Հիշեցնենք, Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների Ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ, որով առաջարկվում է սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել դրա մեղավորների անունները:
Կարծիքներ