Փախաք իշխանությունից, ընդդիմությունից, հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանին

Փախաք իշխանությունից, ընդդիմությունից, հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Հարգելի՛ Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։

Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- գրել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում