Այս ազգին հաղթել չի լինի. Չարենցի անվան դպրոց. լուսանկարներ
Մեր հաղթական ոգին անչափ զորեղ է, մենք յուրահատուկ ազգ ենք՝ օրհնված Աստծո սիրով ու հովանավորությամբ։ Այս պատերազմը մեր պատմության կարևորագույն էջերից է լինելու. մեր սերունդները թերթելու են մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ։
Երեկ` Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Աբրահամյանը ողջ գիշեր աղոթքը շուրթերին, հայկական դրոշի գույներով #հաղթելուենք գրությամբ կրծքանշաններ է պատրաստել, որպեսզի իր երկրորդ դասարանի աշակերտներն իրենց կրծքի վրա զգան հայկական դրոշի զորությունն ու հաղթանակի ուժը:
Այս ազգին հաղթել չի լինի...Քանի դեռ կան Ձեզ պես ուսուցիչներ....
Ուսուցիչը հպվում է հավերժությանը. ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի նրա ազդեցությունը:
Սա մեծ հայրենասիրություն է, աշակերտները կկրեն այն մինչև հաղթանակած պատերազմի ավարտը։
Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ…
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Հենրի Ադամս
Հպարտ ենք ... #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
Կարծիքներ