«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է
Ապրիլի 21-ին, Բագրատաշեն տանող ճանապարհի փակման ակցիայի ժամանակ ձերբակալվել էր Մարտական Եղբայրության 7 անդամ՝ Մասիս Շիրոյան, Արամայիս Աղաբեկյան, Գոռ Ասատրյան, Արման Պետրոսյան, Հենրիկ Մկրտչյան, Հովսեփ Ղազարյան, Հրանտ Տեր-Աբրահամյան։
Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։
«Մարտական եղբայրությունն» այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Կարծիքներ