Ռուսաստանը Ղրիմում վարժեցնում է մարտական դելֆինների. Բրիտանիայի ՊՆ հետախուզություն
Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների վերաբերյալ իր այսօրվա տեղեկագրում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզությունը հայտնել է, որ անցյալ տարվա ամռանից ի վեր ռուսական ռազմածովային ուժերը մեծապես ընդլայնել են Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի գլխավոր բազայի անվտանգությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական պաշտպանական գերատեսչության տեղեկագիրը:
«Սա ներառում է նավահանգստի մուտքի երկայնքով ցանցերի և շղթաների առնվազն չորս շերտ: Վերջին շաբաթների ընթացքում այդ պաշտպանությունն, ամենայն հավանականությամբ, մեծացել է նաև վարժեցված ծովային կաթնասունների քանակի ավելացմամբ», - հավելել են գերատեսչությունում:
Կարծիքներ