Դպրոցներում ներառվել են տեղեկատվական համակարգերի մասնագետի և հոգեբանի հաստիքները․ ԿԳՄՍ նախարար

Դպրոցներում ներառվել են տեղեկատվական համակարգերի մասնագետի և հոգեբանի հաստիքները․ ԿԳՄՍ նախարար

Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է, որոշ պաշտոններ հանվել են, ավելացել են նորերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է։ Որոշ պաշտոններ դուրս են եկել և ավելացել են նոր հաստիքներ։ Օրինակ՝ էլեկտրոնային դասավանդման և տեղեկատվական համակարգերի մասնագետի և հոգեբանի հաստիք է ներառվել։ Սեպտեմբերից սկսած բոլոր դպրոցներում դրանք պարտադիր լինելու են»,- ասաց Անդրեասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում