Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս

Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս

Այսօր վաղ առավոտյան Ֆրանսիայից Լեռնային Լարաբաղի բնակչությանն ուղարկված մարդասիրական օգնության շարասյունը արդեն հասել է Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս:

Բեռն ուղեկցում են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ու գործընկերները՝ տարբեր շրջանների ՏԻՄ ներկայացուցիչներ:

Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։

Հիշեցնենք, որ առավոտյան Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունը Երևանից շարժվել էր դեպի Հակարիի կամուրջ, դեռ պարզ չէ՝ այն կհասնի՞  ԼՂ բնակչությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում