Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում 15 մարդ է եղել

Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում 15 մարդ է եղել

Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում 15 մարդ է եղել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ զոհերի և վիրավորների թվում կան նաեւ բարձրաստիճան սպաներ։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 10:40-ի սահմաններում, Ադրբեջանում գտնվող «Գարահեյբատ» ավիացիոն զորավարժարանում, ուսումնական թռիչքներ կատարելիս վթարի է ենթարկվել պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը:

Վթարի հետևանքով ուղղաթիռի անձնակազմի անդամների շրջանում կան զոհեր և վիրավորներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում