«Հիացած եմ. Զինվորի տունն աննախադեպ կառույց է». Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորին

«Հիացած եմ. Զինվորի տունն աննախադեպ կառույց է». Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորին

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն:

ԵՊԲՀ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրել են տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրել, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում:

Անդրեա Վիկտորինը ներկա է եղել նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին:  

Անդրեա Վիկտորինն առաջարկել է հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ համատեղ ծրագրեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում