Դեբեդ գետից դուրս է բերվել 14-ամյա երեխայի դի

Դեբեդ գետից դուրս է բերվել 14-ամյա երեխայի դի

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 18-ին, ժամը 14։19-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում 14 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ԱԹՍ-ով։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխայի դին տեղի ուժերով դուրս են բերել գետից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում