Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին․ Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն ամփոփել է իր պաշտոնավարման ժամանակահատվածը:
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան;
Պետք է արձանագրել, որ`
ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա.
ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա.
մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից.
գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա:
Ահա այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար:
Շնորհակակություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը միշտ աջակցել է մեր ոլորտի բարեփոխումներին:
Հ.Գ. Իմ գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնամ առաջիկայում: Առաջիկա օրերին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, այդ թվում` մամուլին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Կարծիքներ