Արարատի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Պլանային ջրանջատում Արարատի մարզում փետրվարի 10/11-ին։ «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝
Դիմիտրով,
Արաքսավան,
Մասիս,
Բուրաստան,
Ազատավան,
Բաղրամյան,
Բերքանուշ,
Դալար,
Նշավան,
Բյուրավան
Մրգավան գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարծիքներ