Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրենսդրական փոփոխություն

Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ, որի հիմքում նաև քաղաքացիների առաջարկություններն են։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք այսուհետ ենթակա են վարչական պատասխանատվության՝ առավել խստացված կարգով. նախկին կարգավորմամբ սահմանված 25․000 ՀՀ դրամը դարձել է 50․000 ՀՀ դրամ։
Ավելին՝ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։
Կարծիքներ