Ալիևը սպառնում է Ֆրանսիային և Կանադային
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզին և Օտտավային խորհուրդ է տվել չմիջամտել Բաքվի գործերին: Նա նշել է, որ ոչ Ֆրանսիան, ոչ Կանադան իրավունք չունեն միջամտելու այլ պետության ներքին գործերին:
«Վերջերս ինձ տեղեկացրին, որ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Ադրբեջանի և մեր ներքին գործերի վերաբերյալ: Ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել: Իրեն ո՞ւմ տեղն է դրել Կանադան: Գուցե դա Լյուքսեմբուրգի նման գերտերություն է, որի մասին մենք չգիտեինք: Մենք բազմիցս մեր ներքին գործերին միջամտելու վերաբերյալ առարկություններ ենք հայտնել ֆրանսիական կողմին: Թող զբաղվեն իրենց գործերով»,- ասել է Ալիևը AzTV-ի հետ հարցազրույցում:
Կարծիքներ