Չինաստանի սաֆարի պարկը մեկ շաբաթ թաքցրել Է երեք ընձառյուծների փախուստը
Չինաստանի Խանչժոուի սաֆարի պարկից երեք ընձառյուծներ են փախել, սակայն ղեկավարությունը տեղի բնակիչներին նախազգուշացրել Է միայն մի քանի օր անց: Այդ մասին հաղորդել Է չինական Global Times թերթը:
Ալիքի տվյալներով, գյուղի բնակիչներն ընձառյուծներին նկատել են դեռ մայիսի 1-ին եւ այդ մասին հաղորդել ոստիկանությանը, բայց պարկն ինքը միջադեպի մասին չի հայտարարել ընդհուպ մինչեւ մայիսի 9-ը:
Երկու փախստականներին հաջողվել Է բռնել շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, երրորդին գտել են դրոնի օգնությամբ, բայց երբ փրկարարները մոտեցել են կենդանուն, նա փախել Է: Որոնումները շարունակվում են:
Մայիսի 8-ի երեկոյան սաֆարի պարկի ղեկավարությունը ներողություն Է խնդրել այն բանի համար, որ չի հայտնել փախած ընձառյուծների մասին: «Մենք ելել ենք այն բանից, որ երիտասարդ ընձառյուծները բավականին թույլ են եւ մեծ վտանգ չեն ներկայացնում, ուստի որոշել են չհայտարարել փախուստի մասին, որպեսզի խուճապ առաջացնեն»,-Global Times թերթը մեջբերումներ Է անում ուղերձից:
Սաֆարի պարկի ղեկավարության գործողությունները առաջացրել են քննադատության հանկարծական փոթորիկ: Առայժմ հայտնի չԷ, թե ընձառյուծներին ինչպես Է հաջողվել փախչել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ