Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կլինեն ըստ ցանկության
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կամավոր կլինեն, ասել է ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Մենք տեսնում ենք, որ բնակչության հետաքրքրությունը շատ մեծ է», - ասել է նա:
Ըստ Մուրաշկոյի՝ պատվաստումները տեղի կունենան փուլերով: Առաջին դեղաչափը կստանան ռիսկային խմբում ընդգրկված քաղաքացիները՝ հատկապես առողջապահության ոլորտի աշխատակիցները։ Առողջապահության նախարարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ այժմ Ռուսաստանը ավարտում է պատվաստանյութերից մեկի փորձարկումը:
Կարծիքներ