ԱՄՆ-ի օդանավակայանում պատահական կրակոցից ​​տուժել է երեք մարդ

ԱՄՆ-ի օդանավակայանում պատահական կրակոցից ​​տուժել է երեք մարդ

Ջորջիա նահանգի Ատլանտայի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով առնվազն երեք մարդ վիրավորվել է, երբ խուզարկության ժամանակ ուղևորը կրակել է ատրճանակից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը տարածել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը կից Տրանսպորտային անվտանգության վարչության (TSA) մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:30-ին, անվտանգության աշխատակիցները ուղեբեռը սկանավորելիս ուղեւորներից մեկի պայուսակում արգելված իր են հայտնաբերել։ Այն բանից հետո, երբ նրանք բացել են պայուսակը, տերը վազել է նրա մոտ և հանել ատրճանակը, որն անմիջապես կրակել է։ «Ուղևորը փախել է՝ դուրս վազելով օդանավակայանից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իշխանությունները չեն հայտնում նշված ուղևորի անունը և գտնվելու վայրը։

Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն երեք մարդ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Միաժամանակ չի նշվում, թե նրանք ինչ վնաս են ստացել։ Միջադեպի պատճառով օդանավակայանի ղեկավարությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները։ Միջադեպից մոտ երկու ժամ անց սահմանափակումները հանվել են։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում