Ի՞նչ առաջարկ ունի Ռուսաստանը Ուկրաինային․ Լուկանշենկոն փակագծեր է բացում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Պուտինը Զելենսկուն առաջարկում է համաձայնագրի միանգամայն ընդունելի տարբերակ։ Այս մասին գրում է Բելտան։
Լուկաշենկոն ասել է, որ հավատում է Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մոտալուտ ավարտին։
«Եթե Կիևը համաձայնագիր չստորագրի Մոսկվայի հետ, ապա նրանք ստիպված կլինեն հանձնման ակտ ստորագրել։ Ես համոզված եմ, որ մոտ ապագայում այս հակամարտությունը՝ Ռուսաստանի գործողությունը, կավարտվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Կարծիքներ