ՄԱԿ-ում կոչ են արել կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող վտանգները

ՄԱԿ-ում կոչ են արել կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող վտանգները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան հայտարարել է, որ ուկրաինական բոլոր ատոմակայաններն այժմ վտանգի տակ են։

Ինչպես փոխանցում  է Ռիա Նովոստին, այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ մինչ հակամարտությունը շարունակվում է, բոլոր ուկրաինական ատոմակայանները մնում են սպառնալիքի տակ։

Նրա խոսքով՝  ավելի վաղ  ՄԱԳԱՏԷ-ն զեկուցել է,  Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում, որը գտնվում է ռազմաճակատի գծի մոտ վտանգավոր հատվածում, լիակատար անջատման մասին, ինչը տեղի է ունենում արդեն ութերորդ անգամ՝ հակամարտության սկզբից ի վեր։

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի՝  ՄԱԳԱՏԷ-ի թիմը հայտնել էր, որ Արևմտյան Ուկրաինայի Խմելնիցկի ատոմակայանի մոտակայքում լսվել են մի քանի պայթյուններ, սակայն ատոմակայանը չի տուժել:

Յենչան համոզմունք է հայտնել, որ այդ միջադեպը վկայում է ուկրաինական միջուկային օբյեկտների վտանգների մասին, նույնիսկ այն ատոմակայանների դեպքում, որոնք գտնվում են ակտիվ ռազմական գործողությունների վայրերից հեռու։

«Բոլոր միջուկային օբյեկտները պետք է կարողանան աշխատել անվտանգ միջավայրում և պետք է պաշտպանված լինեն՝ հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու համար», - ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում