Պուտինն ու Ռաիսին իրենց հանդիպմանը կանդրադառնան նաև տարածաշրջանային թեմաներին

Պուտինն ու Ռաիսին իրենց հանդիպմանը կանդրադառնան նաև տարածաշրջանային թեմաներին

Ռուսաստանի և Իրանի նախագահների՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսված է նաև կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային հիմնական թեմաների շուրջ,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում