Մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Համլետավան գյուղի 17-18-րդ դարի մատուռ-դամբարանի վերականգնման աշխատանքները
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռի վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին, այնուհետև հաստատվել է աշխատանքային նախագիծը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման թույլտվություն:
Մեկնարկել են մատուռի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները, ավարտը նախատեսվում է 2023 թվականին:
Նշենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռի մասին տեղեկություններ չկան: Ենթադրաբար այն կառուցվել է 17-րդ դարում, միանավ բազիլիկ տիպի է: Հուշարձանը գտնվում է կիսավեր վիճակում՝ արտաքին պատերի վերնամասերը և թաղի գմբեթարդի մի հատվածը խարխլված է: 2022 թ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել էին վերականգնմանը նախորդող պեղման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացվում են բարերարի միջոցով:
Կարծիքներ