«Դաշնակցությունը պիտի առերեսվի փաստի հետ». Ալեքսանյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դաշնակցությունը պիտի առերեսվի այն փաստի հետ, որ ԼՂ—ում հենց ՀՅԴ-ական ու մերձակա շրջանակների կողմից ամիսներ շարունակ ամեն կերպ խոչընդոտվում էին ԼՂ-Ադրբեջան ուղիղ բանակցությունները, որոնք խրախուսվում էին Հայաստանի կողմից։
ՀՅԴ-ն պիտի առերեսվի այն փաստի հետ, որ ԼՂ-ում իրենց և մերձակա շրջանակների կողմից իրականացված իշխանափոխությունից հետո իրենք ստանձնել են պատասխանատվություն ԼՂ-ի համար։
ՀՅԴ-ն պիտի առերեսվի այն փաստի հետ, որ Հայաստանի կողմից խրախուսվող բանակցությունները մերժելուց, խոչընդոտելուց հետո իրենց ներկայացուցիչ ԼՂ ԱԺ նախագահը ԼՂ ԱԽ նիստում հավանություն է տվել այն փաստաթղթին, որի դրույթների համար այսօր իրենք մեղադրում են ՀՀ իշխանություններին։
ՀՅԴ-ն պիտի առերեսվի այն փաստի հետ, որ ՀՀ իշխանությունները իրենց կողմից համաձայնեցված փաստաթղթին ծանոթ չեն եղել։
Եվ ՀՅԴ-ն պիտի վերջապես հասկանա, որ իշխանությունը պարզապես նախարարական պորտֆելներ, պատգամավորական մանդատներ ու դրանց միջոցով ՀԷԿ-եր ու հյուրանոցներ կառուցելու միջոց չէ, այլ պատասխանատվություն ու երբ այո ստիպված, այո անհավասար կռվի մեջ, այո ատամները սեղմած վատ պայմաններով փաստաթուղթ ես ընդունում որպես իշխանություն, դրանում ուրիշներին մեղադրել պետք չէ, ուրիշների դեմ միտինգներ անել պետք չէ»։
Կարծիքներ