«ԼՂ շփման գոտում ոչ մի կրակոց չի լսվում, իրադրությունը կայունանում է»․ ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատար
Լեռնային Ղարաբաղի շփման գոտում ոչ մի կրակոց չի լսվում, իրադրությունը կայունանում է: Այս մասին լրագրողներին հայտնել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ամենակարևորն այն է, որ շփման գծում կանգնեցվել են բոլոր տեսակի մարտական գործողությունները, մենք այսօր ոչ մի կրակոց չենք լսում։ Իրավիճակը կամաց-կամաց կայունանում է»,- նշել է նա։
Կարծիքներ