Աննա Հակոբյանը մասնակցել է զոհված զինծառայողի անունը կրող հյուրատան բացմանը, շուրջպար բռնել
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը նախօրեին Սիսիանում մասնակցել էր «Ֆեստիվառ»-ի համերգին, այսօր Բնունիս համայնքում է եղել: Նա հյուրատան բացմանն է մասնակցել, շուրջպար բռնել պարային խմբի հետ, շրջել համայնքում, ացելել զոհված զինծառայողի տուն:
«Բնունիսում զբոսաշրջային նոր հասցե կա՝ Էդգարի Տուն/Edgar"s House: «Էդգարի տուն» հյուրատունը այսօր բացեց իր դռները հյուրերի առաջ»,- գրել է նա և լուսանկարներ հրապարակել:
Նշենք, որ հյուրատան կառուցումը 44-օրյա պատերազմում իր կյանքը նվիրաբերած Էդգար Հրաչյայի Մարգրյանի երազանքն է եղել:
Կարծիքներ